Միջազգային համաժողովներ
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողով
- Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում
- Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողով
- Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողով (CORLEAP)
Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողով
Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջտարածաշրջանային եւ միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է:
Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված մակարդակով բավական լայն համագործակցություն է առկա: Երկու երկրների քաղաքների միջեւ որոշակի փոխգործակցություն է եղել դեռեւս Հայաստանի անկախացումից առաջ, սակայն այն նոր թափ է ստացել անկախ Հայաստանի օրոք՝ հատկապես 1996թ. տեղական ինքնակառավարման ներկայիս համակարգի ներդրումից հետո:
Ապակենտրոնացված համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում` ընդգրկելով նոր տարածաշրջաններ ու համայնքներ, ինչպես նաեւ ստանալով նոր որակ: Համաժողովները հնարավորություն են ընձեռում կողմերին գնահատել փոխգործակցության առկա մակարդակն ու նախանշել համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները: Դրանք նաեւ լավ հնարավորություն են ստեղծում փորձի փոխանակման, համատեղ նախագծերի քննարկման, նոր շփումների հաստատման համար:
Ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2010թ-ին Երեւանում (տե’ս այստեղ), երկրորդը` 2013թ. Ֆրանսիայի Վալանս քաղաքում(տե’ս այստեղ):
Ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը տեղի է ունեցել 2016թ-ին՝ Երևանում(տես՝ այստեղ):