Նորություններ
Լրատվություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական բանկի ներկայացուցիչներին 16.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական բանկի ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին KFW բանկի Կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Յենս Հագենը, Կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի պորտֆոլիոյի համակարգող Ռոբերտ Ռոթը և KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Հունիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել էր «Երեխաները և ճանապարհային երթևեկությունը։ Ճանապարհային անվտանգության կրթության կարևորությունը» խորագրով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Համաշխարհային բանկի ճանապարհային անվտանգության ավագ խորհրդատու Էմմա Մաքլենան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը, Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն ՀԾԿՀ, էներգետիկ համակարգի ընկերությունների և ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայտարարություն hամայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ 09.06.2022
Հունիսի 10-ին՝ ժամը 17։00-ին, կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի ավագանու նիստը ։ Հունիսի 10-ին՝ ժամը 15։00-ին, կկայանա ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի ավագանու նիստը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, կկայանա ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի ավագանու նիստը ։